Առողջ ապրելակերպի հիմունքները
ԼԻԼԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ. Քիմիական անվտանգության ապահովումը խնդիր է նաև Հայաստանում. Ապրիլի 28-ը Քիմիական անվտանգության օրն է
![ԼԻԼԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ. Քիմիական անվտանգության ապահովումը խնդիր է նաև Հայաստանում. Ապրիլի 28-ը Քիմիական անվտանգության օրն է ԼԻԼԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ. Քիմիական անվտանգության ապահովումը խնդիր է նաև Հայաստանում. Ապրիլի 28-ը Քիմիական անվտանգության օրն է](up/article/big/file_25291_5703071.jpg)
Ապրիլի 28-ը Ռուսաստանում նշվում է որպես քիմիական անվտանգոթյան օր: 1974թ. այդ օրը Նովոչեբոկսարսկի քիմիական զենքի գործարանում հսկայական հրդեհ է սկսվում զենքի նոր խմբաքանակի արտադրման ժամանակ: Այրվում են ավիացիոն ռումբեր` լցոնած թունավոր գազերով: Այս դեպքից հետո մարդկանց և հասարակական կազմակերպությունների ուշադրությունը սևեռվում է շրջակա միջավայրի քիմիական անվտանգությունն ապահովելու բարդ, բայց և անխուսափելի խնդրի վրա: Բազմաթիվ կենսաբաններ, էկոլոգներ, հասարակական կազմակերպություններ ապրիլի 28-ին մի շարք էկոլոգիական ակցիաներ են կազմակերպում, որպեսզի հասարակությունը ևս տեղյակ լինի անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իր իրավունքի մասին: Ռուսաստանում շրջակա միջավայրում մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը երաշխավորվում է ՌԴ սահմանադրությամբ:
Թե ինչպես է այս հարցը կարգավորվում Հայաստանում, ինչ ծրագրեր են իրականացվում և ինչպես է ապահովվում անվտանգ միջավայրում ապրելու մարդու իրավունքը, փորձեցինք պարզել Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի հասարակական կազմակերպության փորձագետ Լիլիկ Սիմոնյանի հետ:
– Տիկին Սիմոնյան, անվտանգ շրջակա միջավայրում մարդկանց ապրելու իրավունքը երաշխավորվա՞ծ է Հայկական Սահմանադրությամբ, ինչպե՞ս:
– Կան օրենսդրական մի շարք նորմեր, որոնք նախատեսված են մարդու առողջության պահպանման համար: Դրանք կարգավորում են այն հարցը, թե ինչ պայմաններ է պետք ստեղծել, որպեսզի արտաքին միջավայրը, տարբեր ազդակներ չկարողանան ազդել մարդու առողջության վրա: Դրա հիման վրա ենթաօրենսդրական տարբեր փաստաթղթեր են ընդունված: Առհասարակ, մեր հանրապետությունում շատ են փաստաթղթերը, որոնք նվիրված են մարդու առողջության պահպանմանը շրջակա միջավայրի տարբեր ազդակներից: Մեր կազմակերպությունը ավելի քան 13 տարի աշխատում է այս բնագավառում: Հիմնականում մեզ մոտ ընդգրկված են բժիշկներ, էկոլոգներ, սանիտարական բժիշկներ: Մենք աշխատում ենք ազդել թե´ կառավարության, թե´ անմիջական աշխատանքի միջոցով, որպեսզի կարողանանք պահպանել մարդու առողջությունը միջավայրի թունավոր նյութերի ազդեցությունից:
– Ինչպիսի՞ն է այսօր միջավայրի, առանձին տարածքների, սննդամթերքի քիմիական աղտոտման իրավիճակը, ի՞նչ կառույցներ են զբաղվում այդ խնդիրներով:
– Երկար ժամանակ մենք ուսումնասիրել ենք քիմիական նյութերի պարունակությունը սննդամթերքում, հիմնականում թունաքիմիկատների պարունակությամբ սննդամթերքի ուսումնասիրմամբ ենք զբաղվել: Պետք է նշել, որ ներկայումս գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատներ շատ ավելի քիչ են օգտագործում, իհարկե, պատճառներից է բավականին թանկ լինելը, և գործածության մեջ են մտնում տարբեր տեսակի ազոտական պարարտանյութեր: Շատ բարդ աշխատանքներ են տարվել գյուղերում, որպեսզի ազոտական կամ մեկ այլ քիմիական պարարտանյութ փոխարինվի օրգանական պարարտանյութով, քանի որ օրգանական պարարտանյութերը վնասակար չեն մարդկանց առողջության և արտաքին միջավայրի համար: Վերջին տարիներին կատարած աշխատանքներից մեկն ուղղված էր ձմերուկի մեջ նիտրատների պարունակության ստուգմանը: Բավականին բարձր թվեր էինք ստանում, իսկ դա հիմնականում սելիտրայի օգտագործման հետևանքներն են: Այդ պատճառով էլ ամեն տարի Հայաստանում գրանցվում են մի շարք թունավորումներ` մասնավորապես ձմերուկի կիրառումից:
– Ի՞նչ մեթոդներ, միջոցառումներ են իրագործվում քիմիական անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:
– Հանրապետությունում շատ վաղուց սկսել են զբաղվել, հետաքրքրվել օրգանական գյուղատնտեսության զարգացմամբ: Եթե ոչ լրիվ օրգանական, ապա այլընտրանքային նյութերով` բուսական և այլ նմանատիպ առողջությանը վնաս չհասցնող թուրմերով:
– Մեզ մոտ` Հայաստանում, քիմիական անվտանգության ապահովումը (ինչպես մարդկանց, այնպես էլ բնության) համարվու՞մ է գլխավոր համապետական խնդիր, և ի՞նչ ծրագրեր են գործում կամ նախատեսվում` ուղղված մարդկանց կյանքի որակի բարելավմանը:
– Համապետական խնդիր է համարվում, քանի որ Հայաստանում բավականին զարգացած է արդյունաբերությունը: Մետալուրգիական, քիմիական արդյունաբերությունը և գյուղական միջավայրում քիմիայի օգտագործումը մշակումների ու տարբեր ոլորտների համար, ինչ խոսք, պետք է հետաքրքրի մարդկանց: Դաշտում շատ են օրենսդրական ակտերը, ցուցումները, նախագծերը: Դա վերաբերում է ինչպես քիմիական արդյունաբերությանը, այնպես էլ գյուղատնտեսությանը, խաղալիքներին, կոսմետիկ նյութերին, հողին, ջրին, օդին, Դրանք երևույթներ են, որոնք անպայման թողնում են որոշակի ազդեցություն մարդու առողջության վրա: Բավականին երկար տարիներ աշխատելով տարբեր շրջաններում, ընդգրկելով տարբեր կառույցներ, կազմակերպություններ, նաև` հասարակական, փորձում ենք ներազդել այդ հարցերի շուրջ: Այժմ մի ծրագրի վրա ենք աշխատում, փորձում ենք ուսումնասիրել երեխաների համար նախատեսված խաղալիքները, ստուգել նրանց անվտանգությունը, վնասակար ազդեցություը երեխաների վրա: Նախկին ԽՍՀՄ 6 հանրապետություններ համախմբված են այս ծրագրի շուրջ: Վերջերս միջազգային ֆորում կայացավ, որի ընթացքում քննարկվեցին նշված հարցի շուրջ առաջացող խնդիրները, վիճահարույց հարցերը: Անելիքներ դեռ շատ կան: Միջավայրի քիմիական անվտանգությունը մշտապես արդիական խնդիր է և ուսումնասիրվում է փորձագետների, բնապահպանների ու մի շարք կազմակերպությունների կողմից:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ. Առողջ ապրելակերպի կարևոր դերը՝ մարդու առողջության պահպանման գործոն ԵՊԲՀ. Առողջ ապրելակերպի կարևոր դերը՝ մարդու առողջության պահպանման գործոն](up/article/small/file_62915_8609640.jpg)
«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն...
![](images/calendar.png)
![Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_59864_5162331.jpg)
Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...
![](images/calendar.png)
![Կոփում. Սալուտեմ ամսագիր №3 Կոփում. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59809_7131596.jpg)
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
![](images/calendar.png)
![Ամոսովի խորհուրդները սնվելու, ֆիզիկական ակտիվության ու առողջ կենսակերպի մասին Ամոսովի խորհուրդները սնվելու, ֆիզիկական ակտիվության ու առողջ կենսակերպի մասին](up/article/small/file_48695_963173.jpg)
Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am](up/article/small/file_53421_9850591.jpg)
Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...
![](images/calendar.png)
![Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/ Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/](up/article/small/file_52530_6903494.jpg)
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
![](images/calendar.png)
![Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը](up/article/small/file_52517_7449610.jpg)
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
![](images/calendar.png)
![Քայքայվող կենսապոլիմերներ Քայքայվող կենսապոլիմերներ](up/article/small/file_50222_8221572.jpg)
Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...
![](images/calendar.png)
![«Օդի վիտամիններ» «Օդի վիտամիններ»](up/article/small/file_48197_7818675.jpg)
Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...
![](images/calendar.png)
![«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am «Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am](up/article/small/file_47570_9799182.jpg)
Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին](up/article/small/file_44376_3244470.jpg)
Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...
![](images/calendar.png)
![Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am](up/article/small/file_43496_7844248.jpg)
Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...
![](images/calendar.png)
![Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am](up/article/small/file_40937_409766.jpg)
գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...
![](images/calendar.png)
![Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am](up/article/small/file_40158_16477.jpg)
Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն